Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Երևանի տոնին կմասնակցեն 40 քաղաքների պատվիրակություններ

Երևանի տոնին կմասնակցեն 40 քաղաքների պատվիրակություններ
07.10.2014 | 21:48

Երևանի 2796-ամյակի տոնակատարությունների Հայաստան կժամանեն 40 քաղաքներից պատվիրակություններ։ Հյուրերին հավուր պատշաճի դիմավորելու նպատակով նախապատրաստական հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են: Այցերի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Երևանի քաղաքապետի, վարչական շրջանների ղեկավարների հետ: Այս տարի տոնակատարությունը կանցկացվի հոկտեմբերի 11-ին և 12-ին, հյուրեր կլինեն Ավստրիայի, Ավստրալիայի, Իտալիայի, Իրանի, Լատվիայի, Լիտվայի, Լիբանանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Էստոնիայի, Չերնոգորիայի, Ֆրանսիայի, ԼՂՀ-ի քաղաքներից: Այցերի շրջանակում նախատեսված են աշխատանքային քննարկումներ, կլոր սեղաններ, կստորագրվեն համաձայնագրեր: Տոնակատարության օրերին Երևանում առաջին անգամ կանցկացվի «Երևան 2025» միջազգային կոնֆերանսը, որտեղ կներկայացվեն մայրաքաղաքի ձեռքբերումները, կքննարկվեն մինչև 2025 թ. զարգացման հեռանկարները:

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ